Արաբական աշխարհը պատրաստ չէ ընդունել Թուրքիայի առաջնորդությունը Մերձավոր Արևելքում, գտնում է թուրք փորձագետը12 փետրվարի 2011 - 14:11 AMT PanARMENIAN.Net - «Արագ արձագանքը Եգիպտոսի իրադարձություններին կարող է թուրքական շահերից բխել: Ռեժիմի փոփոխությունը Եգիպտոսում, անկասկած, կբարձրացնի Թուրքիայի հեղինակությունն արաբական աշխարհում»,-ասել է թուրք պրոֆեսոր Մենսուր Ակգյունը, գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը: Եգիպտոսի ու Թուրքիայի տարածաշրջանային մրցակցության մասին շահարկումների ֆոնին թուրք վարչապետը կոչ է արել Մուբարաքին անհապաղ հրաժարական տալ և ստանալ Թահրիրի ցուցարարների հավանությունը: 2010թ. արաբական աշխարհում Թուրքիայի հեղինակությունն աճել է, ըստ նրա, հասնելով 80 տոկոսի: Սակայն, թուրքական համալսարաններից մեկի Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռեջեփ Բոզթեմուրը գտնում է, որ իրավիճակն ավելի բարդ է: Արաբական արձագանքը Թուրքիայի աջակցությանը եգիպտական հեղափոխությանը, ամենևին չի նշանակում, թե արաբական աշխարհը պատրաստ է ընդունել Թուրքիայի առաջատարի դերը Մերձավոր Արևելքում: «Դրանք տարբեր բաներ են, զանգվածների աջակցությունը ստանալն ու առաջատարի դեր ստանձնելը տարբեր բաներ են»,-գտնում է Բոզթեմուրը, հայտնում է ZMAN.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |