ԱՄՆ Պետքարտուղարությունը երկրորդ անգամ է նախազգուշացնում իր քաղաքացիներին Ադրբեջանում հնարավոր ահաբեկչությունների մասին12 փետրվարի 2011 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպանատունը վերջին 2 շաբաթների ընթացքում երկրորդ անգամ է նախազգուշացնում իր քաղաքացիներին Ադրբեջանում հնարավոր ահաբեկչությունների մասին, հաղորդում է «Տուրանը»: «Պետական քարտուղարությունը սպառնալիքի մասին առկա տեղեկությունների հիման վրա կրկնում է 2011թ. հունվարի 28-ին ԱՄՆ քաղաքացիներին ուղղված իր նախազգուշացումը Ադրբեջանում պոտենցիալ ահաբեկչական հարձակումների մասին` ներառյալ ամերիկյան շահերի դեմ: Այդ սպառնալիքը շարունակում է լուրջ մնալ»,- ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ: Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը կրկին Ադրբեջանում իր քաղաքացիներին կոչ է անում շատ ուշադիր լինել, հատկապես հասարակական վայրերում, որոնք ասոցացվում են արևմտյան հասարակության հետ: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան իրենց քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքի մասին առաջին անգամ զգուշացրեցին այս տարվա հունվարի վերջին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |