Ռուսաստանը Վրաստանի թշնամին չէ, գտնում են Թբիլիսիում![]() 16 փետրվարի 2011 - 09:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը որպես թշնամի չի նշվելու Վրաստանի անվտանգության նոր հայեցակարգում, ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: «Ընդհանրապես, անվտանգության հայեցակարգում երբեք կոնկրետ երկիր չեն սահմանում որպես թշնամի: Դրանում խոսքը գնում է գլոբալ սպառնալիքների և այն մասին, թե ինչպիսի ռազմավարություն կարող է ընտրել երկիրը դրանց հաղթահարման համար»,- ասել է Կալանդաձեն լրագրողների հետ զրույցում: Նրա գնահատմամբ, անվտանգության նոր հայեցակարգի առաջին տարբերակը «ադեկվատ կերպով արտացոլում է տեսական սպառնալիքները»: «Մեր տեսած նախագծում ադեկվատ արտացոլված են այն սպառնալիքները, որոնք իսկապես ծառացած են մեր երկրի առջև: Դրանում շատ լավ է սահմանված այն պլանը, թե ինչպես կարող է Վրաստանը պաշտպանունակ լինել դրանց դեմ և ինչպիսի կոնկրետ քայլերի պետք է դիմեն իշխանությունները, որպեսզի նվազագույնի հասցնեն այդ սպառնալիքները»,- ասել է Կալանդաձեն, հաղորդում է Գրուզիա On-line-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |