Արաբների ներգաղթն ավերիչ հետևանքներ կունենա ողջ Եվրոպայի համար

PanARMENIAN.Net - Իտալիայի իշխանությունների հաղորդմամբ, Սիցիլիայի առափնյա շրջանում Եգիպտոսից 30 անօրինական միգրանտներով նավ է բռնվել: Իտալիայի ներքին գործերի նախարար Ռոբերտո Մարոնին Եվրոպական Միությունից խնդրել է անհապաղ գործողություններ ձեռնարկել արաբների ներգաղթի կանխման ուղղությամբ, որը, նրա խոսքով, «ավերիչ հետևանքներ կունենա ողջ Եվրոպայի համար»:

Մարոնին պահանջում է անհապաղ 100 միլիոն եվրո հատկացնել միգրացիայի կանխման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: «Ես խնդրեցի և ես դա հիմնարար պահանջ եմ համարում, որպեսզի գերագույն մակարդակի բոլոր ղեկավարները, նկատի ունեմ պետությունների ղեկավարներին, հավաքվեն և ռազմավարություն մշակեն, ուժեղ դիվանագիտական միջոցներ ձեռնարկեն այն պետությունների նկատմամբ, որոնց վրա տարածվել է այս ֆենոմենը»:

Դրա հետ մեկտեղ Բեռնարդո Ռուբեյսը` իտալական Լամպեդուզա կղզու քաղաքապետը, որտեղ վերջին օրերին մի քանի հազար փախստականներ են հանգրվանել Թունիսից, հայտնել է. «Ողջ ժողովուրդը` մի ամբողջ ազգություն փորձում է փախուստի դիմել Թունիսից, հասնել Իտալիա և այդտեղից թափանցել այլ եվրոպական երկրներ», հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---