Աուդրյունուս Աժուբալիս. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածությունն անհանգստացնում է![]() ![]() PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ աճող լարվածությունն անհանգստացնում է, ՄԱԿ Անվտանգության խորհրդում հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրյունուս Աժուբալիսը, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: «Մինսկի խմբի համանախագահների ավելի ակտիվ մասնակցության ճանապարհով այդ երկարաձգված հակամարտության կարգավորմանը հասնելու գործում ԵԱՀԿ դերը կպահպանվի: Ես հակամարտության կողմերին կոչ կանեմ վստահության ամրապնդման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել` ներառյալ դիպուկահարների անհապաղ դուրսբերումը շփման գծից և մոնիթորինգների ուղղությամբ ԵԱՀԿ գործունեության ամրապնդումը»,- ասել է Աժուբալիսը: Նրա խոսքով` լիտովյան նախագահությունը կնպաստի Հարավային Կովկասի` հակամարտությամբ խոցված համայնքների միջև լարվածության նվազմանն ու վստահության ամրապնդմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |