Հրանտ Դինքի սպանության գործը նոր ապացույցներով է համալրվում![]() ![]() PanARMENIAN.Net - Տրապիզոնի դատախազությունն ընդունել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետաքննության շրջանակներում ոստիկանության որոշ աշխատակիցներին հարցաքննելու հայցը: Կհարցաքննվեն Տրապիզոնի ոստիկանության նախկին պետ Ռեշաթ Ալթայն ու նրա տեղակալ Լեվենտ Յարիմելը: Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները վաղուց էին ներկայացրել այս հայցը` պնդելով, որ որոշ պաշտոնատար անձինք պետության պաշտպանության ներքո են գտնվում: Դատախազությունը երկու անգամ մերժել էր փաստաբաններին: Ոստիկանության սպաները, փաստաբանների կարծիքով, պետք է դատապարտվեն «ծառայողական պարտականությունները չկատարելու» համար: Նրանց մեղադրում են նրանում, որ նրանք գիտեին պատրաստվող մահափորձի մասին, սակայն գիտակցաբար միջոցներ չձեռնարկեցին 2007 թվականի հունվարի 19-ի սպանությունը կանխելու համար: Ձերբակալվածների թվում է նախկին ոստիկանական իրազեկիչ և կասկածյալ Էրհան Թունջելը: Նա ձերբակալվել է, սակայն խոսում է իր անմեղության մասին` պատմելով, որ կատարել է իր աշխատանքն ու պատմել ոստիկանությանը: Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը նշել է, որ Թունջելի ցուցմունքները դատարանը գնահատել է որպես նոր ապացույցներ, գրում է Hurriyet Daily News-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |