Իրանում իսլամական հեղափոխության պաշտպաններն անցել են ընդդիմության կողմը

Իրանում իսլամական հեղափոխության պաշտպաններն անցել են ընդդիմության կողմը

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) մի քանի բարձրաստիճան սպաներ իրենց հրամանատարին խնդրել են հրաժարվել ընդդիմության ցույցերը ցրելու համար ուժային մեթոդների կիրառումից, գրում է The Daily Telegraph-ը:

Գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաֆարիին հասցեագրված նամակում սպաները նրան խնդրում են ԻՀՊԿ-ին կարգադրել հակակառավարական ցույցերի ժամանակ գործել որքան հնարավոր է ավելի զուսպ: Նամակի հեղինակները, որոնց թվում ԻՀՊԿ Թեհրանի, Կումայի, Սպահանի և Թավրիզի ստորաբաժանումների սպաներ են, Ջաֆարիին խնդրում են օգտվել իր իշխանությունից և բասիջներին կարգադրել «հաջորդ անգամ մահակները տանը թողնել»:

ԻՀՊԿ հրամանատարներն իրենց կողմից խոստացել են. «Մենք չենք կրակելու և ծեծի ենթարկելու մեր եղբայրներին, որոնք հանդես են գալիս իրենց առաջնորդների քաղաքականության ու վարքի դեմ օրինական պահանջներով և բողոքներով»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---