Բակո Սահակյանը քննարկել է Արցախում գործող երիտասարդական կազմակերպությունների ընդլայնումը

Բակո Սահակյանը քննարկել է Արցախում գործող երիտասարդական կազմակերպությունների ընդլայնումը

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Արցախի Հանրապետությունում գործող մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Նախագահը կարևորել է երիտասարդական կազմակերպությունների դերը մեր հանրապետության կյանքում և ընդգծել նրանց գործունեության ակտիվացման և ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Այնուհետև Նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում Սուրբ Սարգսի հիշատակության տոնին նվիրված միջոցառմանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---