Ռոբերտ Ավետիսյան. ԼՂՀ-ն բաց է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության համար

Ռոբերտ Ավետիսյան. ԼՂՀ-ն բաց է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Միացյալ Նահանգներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը դասախոսություն է կարդացել Վաշինգտոնի Ջորջ Մեյսոն համալսարանի Հակամարտությունների վերլուծության և կարգավորման ինստիտուտում:

«ԼՂՀ-ն բաց է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության համար»,- նշել է Ռ.Ավետիսյանը և հույս հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջիվերջո կառուցողական դիրքորոշում կորդեգրի, ինչը միայն հնարավոր կդարջնի կարգավորումը: Միջոցառումը, որը վարել է Ինստիտուտի տնօրեն պրոֆ. Անդրեա Բարտոլին, կենտրոնացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման իրավական, քաղաքական և հումանիտար կողմերի, ինչպես նաև Արցախի ձեռքբերումների և զարգացման հեռանկարների վրա:

Իր ելույթում Ռ.Ավետիսյանը անդրադարձել է ԼՂՀ կազմավորման պատմությանը, իրավական ասպեկտներին և այն մարտահրավերներին, որոնք կանգնած են նորանկախ ժողովրդավարության առջև:

Ելույթից հետո ԼՂՀ դիվանագետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերվել են հակամարտության տարբեր ասպեկտներին: Եզրափակելով հանդիպումը` Արցախի պատվիրակը վերահաստատեց հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր երկրի հանձնառությունը և ընդգծեց, որ կոնֆլիկտի հանգուցալուծումը կարող է երկարաժամկետ լինել, միայն եթե հաշվի առնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխան գոյության փաստը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---