Կաստրոն ԱՄՆ-ին մեղադրում է Լիբիա ներխուժման նախապատրաստվելու մեջ

Կաստրոն ԱՄՆ-ին մեղադրում է Լիբիա ներխուժման նախապատրաստվելու մեջ

PanARMENIAN.Net - Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն գտնում է, որ դեռևս շատ վաղ է Լիբիայի կառավարությանը քննադատելու համար, հաղորդում է mignews.com-ը:

«Մենք պետք է մի որոշ ժամանակ սպասենք, որպեսզի վստահ լինենք, թե ինչն է համապատասխանում իրականությանը, իսկ ինչը` ոչ»,- ասել է նա:

Այժմ, Կաստրոյի կարծիքով, ամենահարմար պահն է Հյուսիսային Աֆրիկա ամերիկյան ներխուժման վերաբերյալ անհանգստության և դատապարտման համար:

Կաստրոյի հայտարարությունը հրապարակվել է Կուբայի ԶԼՄ-ներում երեքշաբթի օրը` փետրվարի 22-ին: Ֆիդելը Միացյալ Նահանգներին մեղադրում է լիբիական նավթի հանդեպ հսկողություն հաստատելու նպատակով Լիբիա ներխուժելը նախապատրաստելու մեջ:

Նրա խոսքով, «դա մի քանի ժամվա կամ օրվա խնդիր է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---