ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ` ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԵՐ» CD-ROM Է ՊԱՏՐԱՍՏԵԼ

PanARMENIAN.Net - 21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Վաղվանից Թուրքիայի մշակույթի նախարարության ինտերնետային էջում հնարավոր կլինի պատվիրել «Հայկական հարց` անհիմն մեղադրանքներ եւ փաստեր» լազերային կոմպակտ-սկավառակը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, սկավառակը պատրաստված է Թուրիքայի մշակույթի նախարարության, Պատմության ինստիտուտի եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում աշխատող Forsnet ընկերության կողմից: Սկավառակը պատրաստված է թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով:

Թուրքիայի Մշակույթի նախարար Իսթեմիհան Թալայը հայտարարել է, որ «այդ սկավառակը պատասխան է «այսպես կոչված» հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին»: Նրա խոսքերով, այն կներկայացնի միջազգային հանրային կարծիքին «իրականությունը» տվյալ խնդրի վերաբերյալ:

Իսթեմիհան Թալայը նաեւ հայտարարել է, որ «հայ եւ թուրք ժողովուրդները դարեր շարունակ ապրել են բարեկամության եւ համերաշխության մեջ, մինչեւ «բաժանիր եւ իշխիր սկզբունքը որդեգրած հզոր տերությունների միջամտությունը»:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---