ՄԻՆՆԵՍՈՏԱ ՆԱՀԱՆԳԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՊՐԻԼԻ 24-Ը «ՀԱՅԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ»

PanARMENIAN.Net - 21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ամերիկյան Միննեսոտա նահանգի նահանգապետը, Մինեապոլիս եւ Սեյնթ Փոլ քաղաքների քաղաքապետերը ապրիլի 24-ը հայտարարել են «Հայերի հիշատակի օր», այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հաղորդել Միննեսոտայի Հայակական Մշակութային Կազմակերպությունում:

«1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը հանգեցրեց 2 միլիոն հայերի տեղահանմանը, որոնցից 1,5 միլիոնը սպանվեցին»,- ասվում է Միննեսոտա նահանգի նահանգապետի, Մինեապոլիս եւ Սեյնթ Փոլ քաղաքների քաղաքապետերի համատեղ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---