Լոնդոնի դատարանը բավարարել է Ջուլիան Ասանժին էքստրադիցիայի ենթարկելու մասին հարցապնդումը

Լոնդոնի դատարանը բավարարել է Ջուլիան Ասանժին էքստրադիցիայի ենթարկելու մասին հարցապնդումը

PanARMENIAN.Net - Բրիտանական դատարանը բավարարել է Շվեդիայի հարցումը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին էքստրադիցիայի ենթարկելու վերաբերյալ:

Լոնդոնի մագիստրոսական դատարանի դատավոր Բելմարշ Հովարդ Ռիդլը հայտնեց իր որոշումը 2,5 օր տևած լսումներից հետո: Շվեդիայի դատախազությունը պահանջում էր հանձնել Ավստրալիայի քաղաքացի Ասանժին սեքսուալ բնույթի հանցագործությունների վերաբերյալ երկու շվեդուհիների մեղադրանքների հիման վրա: Ասանժի դատապաշտպաններն իրավունք ունեն 7 օրվա ընթացքում բողոքարկել այդ որոշումը բարձր ատյանի դատարանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---