Եգիպտոսը տառապում է ՀԱՄԱՍ-ի և «Հոզբոլլահի» միջոցով իրանական միջամտությունից![]() 27 փետրվարի 2011 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի ամենահզոր քաղաքական ուժը՝ «Մահմեդական եղբայրներ» շարժումը, ոչ միայն պաշտպանում է ջիհադիստներին և «Ալ Քաիդային», այլ նաև աջակցություն է ստանում իսլամի սունիթական տարբերակի երդվյալ թշնամիներից՝ Իրանի շիիթական այաթոլլաներից: Այդ մասին վկայում է Կահիրեում ամերիկյան դեսպանատան գաղտնի հեռագիրը, որը նկարագրում է CENTROCOM-ի հրամանատար, գեներալ Պետրուեսի հանդիպումը եգիպտական հետախուզության գեներալ Օմար Սուլեյմանի հետ 2010-ի հունիսի 29-ին: Գեներալ Սուլեյմանը խոսել է «կոնկրետ» իրանական սպառնալիքի մասին: Սուլեյմանը հայտարարել է. «Եգիպտոսը տառապում է ՀԱՄԱՍ-ի և «Հոզբոլլահի» միջոցով իրանական միջամտությունից, Իրանի կողմից «Մահմեդական եղբայրներին» աջակցելուց»: Մենք միայն կարող ենք հուսալ, որ Իրանը դադարեցնելու է «Մահմեդական եղբայրներին» աջակցությունը: Չնայած դրան, Օբամայի վարչակազմն ընդունում է «Մահմեդական եղբայրներին» որպես «օրինական խաղացող» նորածին «եգիպտական ժողովրդավարության» ջունգլիներում: Wikileaks-ի կողմից հրապարակված մեկ այլ հեռագրում Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բին Զայադ էլ Նահյանը նախազգուշացրել է հակաահաբեկչության հարցերով ամերիկյան փորձագետներին «Մահմեդական եղբայրների» կողմից լավ կազմակերպված կառույցներով պետություններում ընտրություններ անցկացնելու վտանգների մասին»: Օբաման նախընտրում է նախազգուշացումներին չարձագանքել մինչև իսլամական աշխարհում «ազատագրական հեղափոխությունների» հետագա ալիքը, հաղորդում է MIGNews.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |