Դոնի Ռոստովում հարգեցին Բաքվի և Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակը![]() PanARMENIAN.Net - Դոնի Ռոստովում հարգել են Բաքվի և Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակը: Փետրվարի 28-ին Ռուսաստանի Հարավային դաշնային շրջանում Հայաստանի գլխավոր հոյւպատոսարանում կայացել են միջոցառումներ` նվիրված Սումգայիթում և Բաքվում հայերի կոտորածների զոհերի հիշատակին: Միջոցառումների ընթացքում ելույթ ունեցած դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը և կոչ արել համաշխարհային հանրությանն իրավական գնահատական տալ մարդկության հանդես գործած հրեշավոր հանցագործությանը: ![]() ![]() Հայերի ջարդերը Սումգայիթում 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |