Հաագայում տեղի է ունեցել ցույց Սումգայիթի հայության կոտորածի 23-րդ տարելիցի առթիվ![]() 1 մարտի 2011 - 11:58 AMT PanARMENIAN.Net - 2011-ի փետրվարի 28-ին Հաագայում «Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները» (Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա և Հայ Դատի հանձնախումբ) կազմակերպել են ցույց` ոգեկոչելու Սումգայիթի հայության կոտորածի 23-րդ տարելիցը` արտահայտելով իրենց համերաշխությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, Նիդեռլանդների կառավարության և միջազգային հանրության զորակցությունը հայցելով հակամարտության խաղաղ լուծման համար` հարգելով Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքը: Ցույցը սկսվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դիմացի հրապարակում, որից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Հաագայում Ադրբեջանի դեսպանություն: Դեսպանության դիմաց կազմակերպված ցուցի ընթացքում ցուցարարները պահանջել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքի հարգում, ազատություն Լեռնային Ղարաբաղին, դադարեցնել ադրբեջանական ագրեսիան, և այլն: «Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները», ի շարունակություն իրենց գործողությունների, նախատեսում են մարտի 1-ին համապատասխան պահանջագիր հանձնել Նիդերլանդների երկրորդ պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |