Փարիզում տեղի ունեցավ հանրահավաք` նվիրված Սումգայիթյան ողբերգության 23-րդ տարելիցին 1 մարտի 2011 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Հովհաննես-Մկրտիչ Հայ առաքելական Մայր եկեղեցում և Ֆրանսիայի հայաշատ քաղաքներում գործող եկեղեցիներում պատարագներ մատուցվեցին Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին: Փարիզում, պատարագի ավարտին, ծիսակատության մասնակիցների թափորը շարժվեց դեպի Սենայի ափով ձգվող Երևանյան պարտեզին հարող հրապարակ, ուր ծաղկեպսակ դրվեց Կոմիտասի հուշարձանին` ի հիշատակ և ի ոգեկոչում սումգայիթյան սպանդի անմեղ զոհերի: Փետրվարի 28-ի երեկոյան, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 9-րդ քաղաքապետարանի հանդիսությունների լեփ-լեցուն սրահում տեղի ունեցավ Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի /ՖԿՀԽ/ նախաձեռնած հանրահավաքը` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրագործված հայկական ջարդերի 23-ամյա տարելիցին: Հանրահավաք-համաժողովի ընդհանուր խորագիրն էր` «Ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», բուն առիթը` սումգայիթյան ողբերգության 23-ամյա տարելիցը: Միջոցառման գերակա նպատակ էր հայտարարված` սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչումը, ադրբեջանական ռազմաշունչ ճարտասանության և ստահոդ քարոզչության հակադարձումը, ֆրանսահայության զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և համախմբումը արցախահայության շուրջ` ԼՂՀ անկախության 20-ամյա տարելիցին ընդառաջ: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ ազգային խորհրդի և ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի նախագահ, Իլ-դը Ֆրանս դեպարտամենտի ռեգիոնալ խորհրդի անդամ Ալեքսի Գովչյանը, Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ: Պաշտոնական ելույթների շարքը եզրափակեց և սգո հոբելյանի առթիվ ամփոփիչ խոսք ասաց Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը: Հանրահավաքի ընթացքում ցուցադրվեց Սումգայիթի ողբերգության մասին պատմող փաստավավերագրական տեսաֆիլմը, որին հաջորդեց սումգայիթյան ջարդերից հրաշքով ողջ մնացած, ողբերգության ականատես-վկա Վիտալի Դանիելյանը, ով միջոցառմանն էր հրավիրված ՖԿՀԽ կողմից: Տեսաֆիլմից բացի` դահլիճում տեղադրված էկրանին ցուցադրվեցին ադրբեջանական խոշտանգումների ու վայրագությունների զոհ դարձած անձանց պատկերող վավերագրական կադրեր: Միջոցառման ողջ ընթացքում էկրանին ներկայացվում էին սումգայիթյան իրադարձությունների առթիվ ֆրանսիական, եվրոպական և ամերիկյան մամուլում տպագրված ողբերգությունը լուսաբանող տեղեկատվական նյութեր, քաղվածքներ ժամանակին ջարդերի առիթով միջազգային ատյանների կայացրած դատապարտողական որոշումներից: Համաժողովի մասնակիցները հանդես եկան Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունների դեմ ուղղված դատապարտողական ելույթներով, ֆրանսիական իշխանություններին կոչ անելով սատարելու արցախահայության ինքնորոշման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության իրավունքը` որպես Արցախի հայ ազգաբնակչության անվտանգության միակ գրավականի: Միջոցառման վերջում Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անունից ընդունվեց ֆրանսիական իշխանություններին և երկրի բոլոր ժողովրդավարական ուժերին ուղղված կոչ-հայտարարություն` ի զորակցություն արցախահայության ինքնորոշման օրինական պահանջի և ի համերաշխություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից սեփական ազգաբնակչությանը և խաղաղությունը պաշտպանելու կոչված ջանքերի: Համաժողովի մասնակիցները նաև իրենց պատրաստակամությունն արտահայտեցին ԼՂՀ և Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանական տարվա շրջանակներում ողջ Ֆրանսիայով մեկ հուժկու միջոցառումներ կազմակերպելու` ի նշանավորում այդ զույգ իրադարձությունների, ինչպես նաև իրենց վճռականությունը հայտնեցին անհաշտ պայքար մղելու ադրբեջանական զեղծարարությունների դեմ, ակտիվ և համախմբված աշխատանք տանելու ղարաբաղյան հակամարտության իրական պատճառների և հետևանքների վերաբերյալ ֆրանսիական իշխանություններին ու հասարակությանը ճշմարտությունը իրազեկելու գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |