ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Ավստրիայի խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Ավստրիայի խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի հետ

PanARMENIAN.Net - Ավստրիա կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ավստրիայի խորհրդարան, որտեղ հանդիպեց Խորհրդարանի երկրորդ նախագահ պարոն Ֆրից Նոյգեբաուերի հետ: Հանդիպմանը քննարկվեցին հայ-ավստրիական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի խորացմանը վերաբերող, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի և Ավստրիայի պատվիրակությունների համագործակցության հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին:

Ֆրից Նոյգեբաուերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հիմնական ուղղությունները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Էդվարդ Նալբանդյանը նաև ներկա գտնվեց Խորհրդարանի լիագումար նիստին:

Առավոտյան Էդվարդ Նալբանդյանն ծաղկեպսակ դրեց և հարգանքի տուրք մատուցեց ավստրիացի ականավոր գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի շիրիմին:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Վիեննայի Մխիթարյան միաբանություն, որն այս տարի նշում է իր 200-ամյակը: Նախարար Նալբանդյանը շրջայց կատարեց և ծանոթացավ եկեղեցում, թանգարանում և գրադարանում ընթացող վերանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցավ միաբանության անդամների հետ:

Այցի մեկնարկի օրը ավստրիական հեղինակավոր Der Standard օրաթերթը ծավալուն հարցազրույց հրապարակեց Էդվարդ Նալբանդյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---