Հայաստանում կստեղծվի կազակական ստանիցա 2 մարտի 2011 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան միջտարածաշրջանային «Կենտրոնական կազակական զորք» կազակական զորական կազմակերպությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն`Հայաստանի տարածքում Դեսպանական ստանիցա (ներկայացուցչություն) գրանցելու խնդրանքով: Նման կառույց առաջարկվում է գրանցել Հայ-կազակական բարեկամության և համագործակցության միավորմանը (ՀԿ ԲՀՄ) կից: «Չենք կասկածում, որ Դեսպանական ստանիցայի ստեղծումը զգալի ավանդ կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կազակական կազմակերպությունների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում: Իս մեծ հաշվով` նաև ռու և հայ ժողովուրդների միջև»,- նշում է ՀԿ ԲՀՄՄ նախագահ, կազակական գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը: Կենտրոնական կազակական զորքը (ԿԿԶ) ՌԴ 11 ցուցակագրված կազակական զորքերից մեկն է: Այդ կառույցներում ընդգրկված կազակները ստանձնել են պետական ծառայություն տանելու պարտականությունները: ԿԿԶ-ն ՌԴ արդարադատության նախարարության կողմից 05.10.2010 թ. ընդգրվել է Կազակական կազմակերպությունների պետական ռեգիստրում: ԿԿԶ զորական ատաման Վալերի Նալիմովը ՌԴ Նախագահին կից Կազակության հարցերով խորհրդի անդամ է, հաղորդում է ՀԿ ԲՀՄՄ լրատվական ծառայությունը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |