ՄԱԿ. Հարավային Կովկասի երկրները թմրամիջոցների տարանցման տեսակետից գտնվում են ռիսկի գոտում![]() 3 մարտի 2011 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում թմրամիջոցների օգտագործման և տարանցման ոլորտում իրավիճակը կարող է վատանալ, նախազգուշացնում են ՄԱԿ փորձագետները: Այդ մասին ասվում է թմրանյութերի շրջանառության վերահսկողության հարցերով ՄԱԿ Միջազգային խորհրդի կողմից հրապարակված զեկույցում: Զեկույցի համաձայն, Հարավային Կովկասի երկրները թմրամիջոցների տարանցման տեսակետից գտնվում են ռիսկի գոտում, որոնք արտադրվում են Աֆղանստանում: Զեկույցի հեղինակները փաստում են, որ տարածաշրջանում թմրանյութերի օգտագործումն աճում է: ՄԱԿ-ը խորհուրդ է տալիս տարածաշրջանի պետություններին բարձրացնել սահմանների հսկողության արդյունավետությունը, համակարգել թմրամիջոցների անօրինական շրջանառության միջոցներն ազգային և տարածաշրջանային մակարդակներում: «2010-ի հոկտեմբերին Խորհրդի առաքելությունը ժամանել է Հայաստան և տեսել իշխանությունների պատրաստակամությունը բոլոր երեք միջազգային կոնվենցիաների պահանջների կատարման գործում: Խորհրդի անդամները, սակայն, թերություններ են բացահայտել գործողությունների համակարգման գործընթացում և տարբեր պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության հարցում, որոնք աշխատում են այս ոլորտում»,- ասվում է զեկույցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |