Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին դրսից բաղադրատոմսեր հրամցնելու դեմ է![]() 3 մարտի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հիմնական բանակցային հարթակ մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտնել է ԵԱՀԿ առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անվար Ազիմովը: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև երկկողմ ձևաչափում մենք պատրաստ ենք ձեռնարկել մեզանից կախված ամեն բան, որպեսզի կողմերին օգնենք մոտեցնել երկար սպասված կարգավորումը»,- հայտնել է նա: Ազիմովի խոսքով, Ռուսաստանի դիրքորոշումը հետևողական և անփոփոխ է. Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին դրսից բաղադրատոմսեր հրամցնելու դեմ է: «Ընդ որում, մենք ելնում ենք այն բանից, որ հակամարտության կարգավորման տարբերակի վերջնական ընտրության գլխավոր պատասխանատվությունը պետք է կրեն հայկական և ադրբեջանական կողմերը: Ռուսաստանը պատրաստ է սատարել խնդրի լուծման այն տարբերակը, որը ձեռնտու կլինի բոլոր ներգրավված կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածության ձեռքբերման դեպքում` հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»,- ասել է Ազիմովը: Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այս տարվա մարտի 5-ին Սոչիում նախատեսված հերթական եռակողմ հանդիպումը կամրապնդի այդ դրական միտումը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |