Թուրքերն Օբամային խնդրում են շնորհավորել իրենց պարսկական «Նովրուզ» տոնի առթիվ 3 մարտի 2011 - 19:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ադրբեջանական և թուրքական սփյուռքերը նոր քարոզարշավի են ձեռնամուխ եղել` հարյուրավոր նամակներ ուղարկելով նախագահ Բարաք Օբամային: Նամակում նրանք ԱՄՆ նախագահին խնդրել են ավանդական շնորհավորանքներում «Նովրուզ» տոնի առթիվ շնորհավորել նաև թուրքական ժողովուրդներին: Նամակում ասվում է. «Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա բնակվող բոլոր թուրքերը նշում են «Նովրուզ» տոնը: Որպես կանոն «Նովրուզը» նշվում է մարտի 21-ին` գիշերահավասարի օրը: «Նովրուզն» Ադրբեջանի, Ղազախստանի, Ղղրզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի պաշտոնական տոնն է: Սակայն ինչ-ինչ պատճառներով 2006-2010 թվականներին ադրբեջանական, թուրքական և այլ թուրքական ժողովուրդները «Նովրուզի» կապակցությամբ ԱՄՆ նախագահի շնորհավորանքները չստացան: Այս հին տոնը վերաբերում է ոչ միայն Իրանին և Ամերիկայի պարսից համայնքին: Մենք Օբամային կոչ ենք անում այս տոնի առթիվ իր շնորհավորանքներում հիշատակել նաև Ադրբեջանն ու Թուրքիան»: Ինչ խոսք, նամակը բավական տպավորիչ է, հատկապես, որ գարնանային գիշերահավասարի օրը նշում են ոչ միայն պարսիկներն ու թուրքերը, ինչպես սփյուռքերի ներկայացուցիչները փորձում են վստահեցնել ԱՄՆ վարչակազմին, այլև մյուս ժողովուրդները: Այդ օրը նշել են բոլոր հեթանոսները` կապելով գարնան գալստյան հետ: Այնուհետև փոխարինելու եկավ քրիստոնեական ավանդույթը, սակայն մուսուլմանները հավատարիմ մնացին այդ տոնին: Իսկ այ ինչ վերաբերում է թուրքական ցեղերին, ապա այստեղ իրերի դրությունն այլ է: Քոչվորները չունեն և չէին էլ կարող որևէ տոն ունենալ, իսկ այն, ինչ նշվում է նամակում թվարկված երկրներում, պարզապես տուրք է նորաձևությանը, ինչպես և ուխտագնացությունը Մեքքա: Ամենայն հավանականությամբ բանը նրանում է, որ պատմությունն իրենց վերագրելու սովոր Ադրբեջանը, որոշ առումով նաև Թուրքիան արդեն մտահոգված են, որ իրենք ոչ մի ներդրում չեն կատարել ԱՄՆ կանգնեցման և զարգացման գործում, ինչպես, օրինակ, հայերը: Ահա և որոշել են խնդրանքով դիմել Օբամային: Հարց է, թե արդյոք նախագահը կարձագանքի նրանց խնդրանքին: Եթե վարչակազմն իսկապես գիշերահավասարի տոնի առթիվ շնորհավորում է Իրանին, ապա ամեն ինչ ճիշտ է: Իսկ եթե թուրքերը նույնպես հիշատակվեն Օբամայի ուղերձում, նշանակում է` ԱՄՆ վարչակազմը շարունակում է, Զբիգնև Բժեզինսկու խոսքով, Ջորջ Բուշ Կրտսերի ձախողման քաղաքականությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |