ԼՂՀ նախագահը ողջունել է հեռահաղորդակցության զարգացմանը սատարելու Սփյուռքի պատրաստակամությոնը

ԼՂՀ նախագահը ողջունել է հեռահաղորդակցության զարգացմանը սատարելու Սփյուռքի պատրաստակամությոնը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հարցերին:

Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակման տարածքի ընդլայնմանը, այդ թվում` Սփյուռքում:

Երկրի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացն Արցախի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ նպաստում է նաև արտերկրում ԼՂՀ ճանաչելիության գործընթացին, և ներհայկական կապերի ամրապնդմանը:

Բակո Սահակյանը ողջունել է այս գործընթացին սատարելու Սփյուռքի հայրենակիցների պատրաստակամությունը՝ այն համարելով նախաձեռնության հաջող ընթացքի կարևոր գրավականներից մեկը:

Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---