Ֆիլիպ Գորդոն. ԱՄՆ-ը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք չէ կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ

Ֆիլիպ Գորդոն. ԱՄՆ-ը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք չէ կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ

PanARMENIAN.Net - Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում այս օրերին անց է կացվում միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովը, որին մասնակցում են հայտնի վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ազդեցիկ դիվանագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գիտաժողովի հետաքրքիր ելույթներից մեկն ունեցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Նա զեկույցում անդրադարձել է եվրատլանտյան անվտանգության խնդիրներին, արևելյան և հարավ-արևելյան եվրոկապական երկրների զարգազման և նրանց հետ համագորցակցության տարաբնույթ հարցերի, ինչպես նաև Լիբիական ճգնաժամի վերաբերյալ:

Առավել հետաքրքիր են եղել հարցուպատասխանի ժամանակ բարձրացված հարցերը և Գորդոնի պատասխանները: Գիտաժողովի մասնակիցներից մեկը միանգամից երեք հարց է ուղղել Գորդոնին, որոնք վերաբերել են Հարավային Կովկասի խնդիրներին: Առաջին հարցը վերաբերել է վերաբերել է հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր առաջընթացի ապահովմանը և ԱՄՆ պատկերացումները այս հարցում: Գորդոնը պատասխանել է, որ ինքն անկեղծ չի լինի ներկաների հետ, եթե չասի, որ այդ գործընթացն այս պահի դրությամբ կանգ է առել: «ԱՄՆ-ը անշուշտ հավատում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստեին Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը, և մեծ նշանակություն կունենային ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի համար, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար: ԱՄՆ աջակցել է հարաբերությունների կարգավորմանը հենց սկզբից և ԱՄՆ Պետքարտուղարը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները վերջապես կարգավորվեն: Սակայն կարգավորման գործընթացը կանգ է առել: Ըստ նրա, Թուրքիան ասում է, որ այն կարող է վավերացնել Ցյուրիխյան արձանագրությունները, եթե առաջընթաց լինի Ղարաբաղյան բանակցություններում: Սակայն ԱՄՆ-ը համամիտ չի այս տեսանկյունի հետ, ԱՄՆ-ը չի գտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կապակցել որևէ այլ խնդրի հետ: ԱՄՆ այս տեսակետին է եղել ի սկզբանե և այս դիրքորոշումը պահպանվում է: ԱՄՆ գտնում է, որ կողմերը պետք է առաջ ընթանան, վավերացնեն արձանագրությունները»,- ասել է Գորդոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---