ԱՄՆ-ն գոհ է ղարաբաղյան կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքից 4 մարտի 2011 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում այս օրերին անց է կացվում միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովը, որին մասնակցում են հայտնի վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ազդեցիկ դիվանագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գիտաժողովի հետաքրքիր ելույթներից մեկն ունեցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Գիտաժողովի մասնակիցներից մեկը հարց է ուղղել, որը վերաբերվել է Լեռնային Ղարաբաղին: Հարցը վերաբերել է Լեռնային Ղարաբաղյան հիմնահարցում ԱՄՆ-Ռուսաստանյան համագործակցությանը: Գորդոնը պատասխանել է, որ թե՛ ԱՄՆ-ը և թե՛ Ռուսաստանը ակտիվորեն հանդես են գալիս հիմնարար սկզբունքների աջակիցներ, որ նրանց միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով առկա է համագործակցություն այս հարցում: Նա նշել է, որ որոշ մարդիկ պնդում են, թե իբր ռուսները գործընթացը աստիճանաբար իրենց վերահսկողության ներքո են վերցնում` կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ: Սակայն հարցն այստեղ բոլորովին այլ է: Ռուսները աշխարհագրորեն ավելի մոտ են հակամարտող կողմերին, և ավելի հեշտ է հանդիպում կազմակերպել նրանց միջնորդությամբ ասենք Սոչիում, Մոսկվայւմ, Սանկտ Պետերբուրգում կամ Աստանայում, քան ավելի հեռու գտնվող Վաշինգտոնում: ԱՄՆ-ը կարծում է, որ ռուսները գործում են թափանցիկ կերպով և Մինսկի խմբի համանախագահող միջնորդ մյուս կողմերը` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, տեղեկացվում են հանդիպումների մանրամասներին: Համանախագահների միջև այս խնդրում առկա է փոխվստահություն, քանի որ նրանք հանդես ենք գալիս ընդհանուր շահերի պաշտպանության դիրքերից: Իսկ այդ շահերը կայանում են Եվրոպայում համապարփակ անվտանգության ապահովման հրամայականով»: Նույն մասնակցի երրորդ հարցը հնչել է հետևյալ կերպ. «Թունիսի, ընդհանրապես Հյուսիսային Աֆրիկայի բռնատիրական երկրներում ծավալված ժողովրդական շարժումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Ադրբեջանի վրա»: Ֆիլիպ Գորդոնը նախընտրել է չանդրադառնալ այս հարցին: Ադրբեջանից մասնակիցներից մեկը ևս հարց է ուղղել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային, ասելով, որ ինքը շատ հիասթափված է ամբողջ գործընթացի տրամաբանությունից, քանի որ Մինսկի խումբը գործում բավական երկար ժամանակ բանակցությունների անցկացման միակ ձևաչափն է, որ այն «որևէ արդյունք չի տալիս» և այնուհետևա հարցրել է, թե արդյոք ինչպես կարելի է առաջընթաց ունենալ և արդյոք այլընտրանքային բանակցային ուղիներ չկան հարցի կարգավորման համար: Գորդոնը պատասխանել է, որ ինքն ըմբռնումով է մոտենում գիտաժողովի այս մասնակցի հիասթափությանը: Հակամարտությունը սառեցված է համարվում, բայց հաճախ են սահմանային գծերում տեղին ունենում հրադադարի խախտման միջադեպեր` զոհերի ելքով: Կարող է ինչ-որ սխալ հաշվարկների հետևանքով հակամարտությունը սառից տաքի վերածվի, և անհրաժեշտ է կանխել նման սցենարը: Նա ավելացրել է, որ ինքը չի կարծում, որ խնդիրը Մինսկի խմբի մեջ պետք է փնտրել: Եթե նրանք զգային, որ կարող է այլ, ավելի արդյունավետ ձևաչափ լինել, ապա պատրաստ կլինեին այն քննարկել: Սակայն ԱՄՆ-ը կարծում է, որ Մինսկի խումբը շատ լավ է աշխատում: Այն մեծ աշխատանք է տանում, որպեսզի հաղթահարվեն առկա անհանգստությունները և տարաձայնությունները: Գորդոնը նշել է, որ իրենք գործընթացում առաջընթաց գրանցում են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |