Ընթացիկ տարվա սեպտեմբերին կկազմակերպվի հայ-հնդկական գործարար համաժողով![]() 4 մարտի 2011 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը Հնդկաստան կատարած այցի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվ Շանկար Մենոնի հետ: Այնուհետև կայացել են ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանի և Հայաստանի միջև անվտանգության հարցերով պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել, ինչը հնարավորություն կտա ավելի մոտեցնել միմյանց դիրքորոշումները անվտանգության մարտահրավերներին դիմակայելու գործում: Կողմերը կարևորել են երկխոսությունը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործում: Արթուր Բաղդասարյանը Շիվ Շանկար Մենոնին հրավիրել է Հայաստան, հրավերն ընդունվել է: Քննարկվել է նաև Հայաստան կատարվելիք այցի ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի անվտանգության խորհուրդների միջև անվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագիր ստորագրելու հարցը, ինչը նոր լիցք կհաղորդի երկու երկրների փոխհարաբերություններին, կստեղծվի երկկողմ հետքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր քննարկելու գործուն մեխանիզմ: Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պայլոտի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման, միջբուհական համատեղ կրթական ծրագրերի իրականացման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում բացել տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոն: Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ դա կարող է հիմք հանդիսանալ այս ոլորտում հետագա համագործակցության խորացման համար: Կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել այս տարվա ընթացքում կենտրոնի ստեղծման մեկնարկը տալու համար: Սաչին Պայլոտը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել այդ գործին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև աշնանը Երևանում կազմակերպել համաժողով, որին կմասնակցեն երկու երկրների բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, գիտնականներ, գործարարներ: Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատի դաշնության գլխավոր տնօրեն Ռաջիվ Կումարի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը, ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմակերպել հայ-հնդկական գործարար համաժողով, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |