Բրեդ Շերման. Անհրաժեշտ է ճանաչել Ադրբեջանում հայերի ջարդերը, որպեսզի ապագայում դրանք չկրկնվեն

Բրեդ Շերման. Անհրաժեշտ է ճանաչել Ադրբեջանում հայերի ջարդերը, որպեսզի ապագայում դրանք չկրկնվեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ Բրեդ Շերմանը Սումգայիթի հայոց ջարդերի 23-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: «1988 թվականի փետրվարի 27-ին սկսվեց հայերի եռօրյա ջարդը Սումգայիթում: Մարդկանց ծեծի էին ենթարկում, բռնաբարում, ողջ-ողջ այրում: Այդ անմեղ մարդկանց օգնության աղերսներն արհամարվեցին տեղական ոստիկանության կողմից, և նրանք հանձնվեցին իրենց անողոք ոչնչացնողների խղճին»,- ասել է Շերմանը` ավելացնելով, որ Ադրբեջանում հայոց ջարդերը չավարտվեցին: «Հայերի կոտորածները տեղ գտան նաև Կիրովաբադում 1988 թվականի նոյեմբերի 21-ին և Բաքվում 1990 թվականի հունվարի 13-ին»,- նշել է Բրեդ Շերմանը: Նրա խոսքով, ապագայում նման ողբերգությունների կրկնությունը կանխելու համար անհրաժեշտ է ճանաչել նախորդները: «Հենց այդ պատճառով ես ուզում եմ հարգանքի տուրք մատուցել Սումգայիթի հայոց ջարդերի զոհերի հիշատակին»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---