Բաքվում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ադրբեջանցի պոտնեցիալ հեղափոխականների ձերբակալությունները

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ադրբեջանցի պոտնեցիալ հեղափոխականների ձերբակալությունները

PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ երիտասարդ ակտիվիստ Բախտիյար Հաջիևի ձերբակալության ու նրա հանդեպ ֆիզիկական ճնշման կապակցությամբ:

«ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան և ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետևում են մարտի 4-ին Գյանջայում երիտասարդ ակտիվիստ Բախտիյար Հաջիևի ձերբակալման մասին հաղորդագրություններին, հատկապես, այն մասով, որոնք առնչվում են նրան վիրավորելուն ու իրավական օգնությունից զրկելուն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպահնել օրենքի գերակայությունը, ապահովել Հաջիևի բոլոր իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանի օրենասդրության շրջանակներում՝ ներառյալ իրավական օգնության իրավունքը, իսկ եթե պահանջվի, նաև բժշկական օգնությունը»,-ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

«Մենք ուշադիր կհետևենք նաև վերջերս ձերբակալված երիտասարդ ակտիվիստների գործերին»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Վերջին ամսում ձերբակալվել է 3 երիտասարդ ակտիվիստ:

Ջաբբար Սավալանը ձերբակալվել է փետրվարի 5-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Մարտի 4-ին ձերբակալված Բախտիյար Հաջիևին մեղադրում են զինվորական ծառայությունից խուսափելու համար: Ֆայանաթ Բաբաևը մարտի 4-ին դատապարտվել է 11 օրվա վարչական կալանքի՝ հասարակական կարգը խախտելու համար: Ըստ տեղի հասարակական կարծիքի, բոլոր երեք երիտասարդներին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---