Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանին ընդդիմության հետ կապի համար ազատվել է Փորձագետների խորհրդի ղեկավարի պաշտոնից

PanARMENIAN.Net - Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին ազատվել է Փորձագետների խորհրդի` երկրի գերագույն առաջնորդին ընտրող Իրանի պետական իշխանության մարմնի ղեկավարի պաշտոնից:

Իրանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Ռաֆսանջանին վերջին ժամանակներս քննադատության էր ենթարկվում ընդդիմության հետ կապի համար:

Փորձագետների խորհուրդը բաղկացած է 86 հոգուց, որոնք ընտրվում են 8 տարով: Տարեկան երկու անգամ հավաքվող խորհրդի նիստերն ընթանում են փակ ռեժիմով: Փորձագետների խորհրդի նոր ղեկավար է դարձել 80-ամյա այաթոլլա Մոհամմադ Ռեզա Մահդավի Քանին, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---