Amnesty International. Ադրբեջանը կտտանքների է ենթարկում պոտենցիալ հեղափոխականներին

Amnesty International. Ադրբեջանը կտտանքների է ենթարկում պոտենցիալ հեղափոխականներին

PanARMENIAN.Net - Ըստ Amnesty International-ի, Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են ժողովրդավարական շարժման ակտիվիստներին: Կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել երիտասարդների հետապնդումները, որոնք մտադիր էին ուրբաթ օրը բողոքի ցույց կազմակերպել: Ըստ Amnesty International-ի, ակտիվիստները հայտարարել են, որ իրենց ձերբակալել են՝ զրկելով փաստաբանի հետ հանդիպելու հնարավորությունից և ենթարկել են կտտանքների:

Ադրբեջանական իրավապաշտպան շարժման ակտիվիստ Ֆուադ Խասանովը հայտնել է, որ իշխանությունները ցանկանում են ահաբեկել երիտասարդներին, որոնք ոգևորվել են Մերձավոր Արևելքի իրադարձություններից:

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ևս կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ապահովել օրենքների պահպանումը և կալանավորներին տրամադրել օրենքով նախատեսված իրավունքներն ու բժշկական ծառայություններ մատուցել, հաղորդում է VOA News-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---