Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն Անկարա կմեկնի քաղաքական խորհրդակցությունների համար

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն Անկարա կմեկնի քաղաքական խորհրդակցությունների համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը մարտի 9-11-ը կայցելի Թուրքիայի մայրաքաղաք: Աշխատանքային այցի նպատակը քաղաքական խորհրդակցություններն են:

Փոխարտգործնախարարը Թուրքիայի Միջազգային հետազոտական կենտրոնում (USAK) Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված խորհրդաժողովում հանդես կգա «Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը` հնարավորություններն ու խնդիրները» զեկույցով: Բացի դրանից, Արազ Ազիմովը կայցելի Անկարայի Բիլքենթ համալսարան, որտեղ խորհրդաժողովում հանդես կգա «Տարածաշրջանային անվտանգություն. ադրբեջանա-թուրքական հարաբերություններ» զեկույցով:

Հաղորդվում է նաև, որ ծրագրված է Ազիմովի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցներին, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---