Սերժ Սարգսյանը Ռիգայում առանձնազրույց է ունեցել Լատվիայի նախագահի հետ 9 մարտի 2011 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն արդեն ժամանել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգա: Ժամանումից հետո նախագահ Սարգսյանը մեկնել է Ռիգայի ամրոց` Լատվիայի նախագահի նստավայր, որտեղ տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վալդիս Զատլերսն առանձնազրույց են ունեցել: Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որն այս պահին ընթացքի մեջ է: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին նախագահի լրատվական ծառայությունից, Լատվիա կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպելու է նաև Լատվիայի խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի և վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ: Ռիգայում նախագահ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |