Սլովակիայի «Տիժդեն» շաբաթաթերթը շարունակում է Հայաստանին ու Արցախին նվիրված շարքը 9 մարտի 2011 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի ճանաչված «Տիժդեն» շաբաթաթերթում հրապարակվել է Հայաստանին և Արցախին նվիրված հերթական հոդվածը` «Եկեղեցիները բաց երկնքի տակ: Խորհրդային թանգարան» վերնագրով: Հոդվածագիրն Եվրախորհրդարանի աշխատակից Ալբերտ Պոտրուբան է, որը կարողացել է իր այցի ընթացքում կտրել Հայաստանը հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք` ծանոթանալով անցյալի ու ներկայի հետ: Նա գրում է «Հայաստանը շատ ուշագրավ երկիր է, առաջին քրիստոնեական երկիրն աշխարհում` անցած խորհրդային իրականության բովով և դարձած թանգարան բաց երկնքի տակ»: Անդրադառնալով իր այցելած փառահեղ մշակութային կոթողների նկարագրին. Տաթևի համալիր, Հաղպատ, Սանահին, Գեղարդ, Էջմիածին և այլն, նա նկատում է նաև այսօրվա Երևանի ծայրահեղ հարստության ու աղքատության հակադրությունը. «քաղաքի կենտրոնում շքեղ ռեստորաններ և «լասվեգասյան» սրճարաններ ու բարեր են, իսկ արվարձաններում ծայրաղքատություն: Ժողովրդի կեսն ապրում է աղքատության եզրից ներքև, հատկապես շրջաններում, իսկ Երևանում լյուքս, թանկարժեք ավտոմեքենաների շքերթ է ասես»: Ըստ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ), հոդվածագիրն անդրադառնում է Հայոց ցեղասպանության փաստին` վերհիշելով Ֆրանց Վերֆելի «Մուսալեռան 40 օրը» վեպում ներկայացված պատկերները, ինչպես նաև մանրամասն ներկայացնում քրիստոնեության ընդունման շուրջ պատումները: Հաճելի զարմանքով է նա նշում, որ Հայաստանում մատողցվող պատարագներին մասնակցում են մեծ թվով երիտասարդներ: Այնուամենայնիվ, ըստ հոդվածագրի հայ ժողովրդի փառահեղ անցյալի ֆոնին հակադրվում է երկրի ծայրահեղ ծանր տնտեսական վիճակը և ժողովրդի ցածր կենսամակարդակը, որն ամենայն հավանականությամբ հեղինակի համար անսպասելի է եղել: Վերջում նշենք, որ «Տիժդեն» շաբաթաթերթը, համագործակցելով Սլովակիայի հայ լոբիստների հետ, շարունակում է Հայաստանին ու Արցախին նվիրված շարքը: Այսպես, ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվում է «Տիժդենի» հայտնի լրագրող Անդրեյ Բանի և Սլովակիայի կառավարության ազգային փոքրամասնությունների գծով կոմիսար Միրոսլավ Պոլակի այցելությունը Հայաստան, հայտնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |