Մինսկի խումբը կպատմի ԵԱՀԿ գործող նախագահին Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքի մասին

Մինսկի խումբը կպատմի ԵԱՀԿ գործող նախագահին Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքի մասին

PanARMENIAN.Net - Վիլնյուսում մարտի 9-ին տեղի կունենա ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) ու Իգոր Պոպովի (Ռուսաստան) հետ:

Հանդիպմանը ներկա կլինի նաև ԵԱՀԿ գործող նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպմանը կքննարկվեն ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հետ կապված հարցեր: Քննարկմանը անդրադարձ կլինի Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած վերջին հանդիպմանը: Նախատեսվում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների քննարկում, հայտնում է Լիտվայի ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---