Alcatel-ը Սարկոզիի` Թուրքիա կատարած բլից-այցելության զոհն է դարձել

Alcatel-ը Սարկոզիի` Թուրքիա կատարած բլից-այցելության զոհն է դարձել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի բլիզ-այցելությունը Թուրքիան հանգեցրեց նարն, որ Անկարան որոշեց դադարեցնել համագործակցությունը ֆրանսիական Alcatel ընկերության հետ: Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, մինչ օրս Թուրքիայի կողմից տիեզերք գործարկված 4 արբանյակներն արտադրվել են ֆրանսիական ընկերության կողմից: Սակայն Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու հարցում Ֆրանսիայի խիստ դիրքորոշման և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով ֆրանսիական ընկերության հետ արբանյակների արտադրությունը դադարեցվեց: «Նոր արբանյակների արտադրությունը Թուրքիան պատրաստվում է ճապոնական Mitsubishi ընկերությանը փոխանցել` այդպիսով դադարեցնելով այդ ոլորտում 18-ամյա համագործակցությունը Ֆրանսիայի հետ»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---