Բաքվում «Մուսավաթի» ցույցը ցրելու համար գործի են դրվել մահակներ![]() 12 մարտի 2011 - 18:15 AMT PanARMENIAN.Net - «Սկզբնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ դա վերջին տարիների ամենաուժեղ բողոքի ակցիան է: «Մուսավաթի» բազմաթիվ կողմնակիցներ, այլ կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ և երիտասարդներ մեծ խանդավառություն են հանդես բերում»,- Ազադլիգ ռադիոյի եթերում հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Գամբարը: «Դիտորդների կարծիքով, ոստիկանությունը մեծ դաժանություն է հանդես բերում ակցիայի մասնակիցների հանդեպ: Ոստիկանությունը բռնություն է գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ, օգտագործում է մահակներ: Դաժան է վարվում կանանց, երիտասարդների հետ: Կարծում եմ, որ այս ակցիան լուրջ ազդակ կհաղորդի Ադրբեջանում արմատական փոփոխությունների գործընթացին»,- ասել է նա: Արդեն ձերբակալվել է 40 մարդ: Ակցիան շարունակվում է Նիզամի փողոցում: Մուսավաթական երիտասարդները վանկարկում են «Հրաժարական» և «Ձվեր» կարգախոսները: ԵԱՀԿ ներկայացուցիչները տեղում հետևում են ակցիային, որը շարունակցում է քաղաքի տարբեր հատվածներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |