Բահրեյնում ձերբակալվել են ընդդիմության առաջնորդները17 մարտի 2011 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Բահրեյնից հաղորդագրություններ են ստացվում նվազագույնը ընդդիմության 5 առաջնորդների ձերբակալության մասին: Իշխանությունների այդ քայլը հետևել է մարտի 16-ին ցուցարարներին ցրելուն, որոնք վրաններ են խփել Մանամայի կենտրոնում և նրանց դեմ կիրառել են ուղղաթիռներ և արցնունքաբեր գազով նռնակներ: Մանամայում չափազանց անկայուն խաղաղություն է. փողոցներում զինվորականներ են, որոնք հսկում են քաղաքը պարեկային ժամի ավարտից հետո: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, ընդդիմադիր շարժումների ներկայացուցիչները, որոնք պահանջում են քաղաքական բարեփոխումներ, փորձում են մշակել հետագա գործողությունների պլան: Մարտի 16-ին տեղի ունեցած բախումների արդյունքում մահացել են երեք ցուցարարներ և երեք ոստիկաններ: ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել երկու կողմերին երկխոսություն վարել, բայց ընդդիմությունն իշխանությունների կոշտ գործողություններից հետո կոչ է անում հրաժարվել բանակցություններից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |