Ճապոնիայում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, Տոկիոյում ցնցվում են շենքերը

Ճապոնիայում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, Տոկիոյում ցնցվում են շենքերը

PanARMENIAN.Net - Մարտի 19-ի առավոտյան Ճապոնիայում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել՝ Տոկիոյի շենքերը ցնցվում են: Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության նախնական գնահատմամբ ստորգետնյա ցնցման մագնիտուդը կազմել է 6,1 բալ:

Էպիկենտրոնը գտնվում էր Իբարակի պրեֆեկտուրայում, ոչ այնքան հեռու այն շրջանից, որտեղ գտնվում է վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը: Օջախը գտնվում էր 20 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների, ցունամիի նախազգուշացում չի հայտարարվել: Տուժածների ու ավերածությունների մասին տվյալներ չկան, հայտնում է ՌԲԿ-ն:

Վերջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայում գրանցվել են հարյուրավոր երկրաշարժեր՝ 4-6 մագնիտուդով: Այս ցուցանիշը ռեկորդային է աֆտերշոկերի հաճախականությամբ:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---