Փորձագետ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար

Փորձագետ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Գիտնական, տեխնոլոգիական գիտությունների թեկնածու Օլեգ Բաշարուլին հայտարարում է, որ Վրաստանին սպառնում է ոչ պակաս վտանգ, քան Ճապոնիային: Նրա խոսքերով, իրավիճակը հատկապես խորացնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:

Նրա խոսքերով, նավթատարը պաշտպանված է բարձիկներով, նախատեսված միայն 4.5 բալի համար, և ուժեղ երկրաշարժի դեպքում աղետ կլինի: Սամցխե Ջավախեթում, որտեղով անցնում է նավտատարը, կան լճեր, որոնք սնվում են հիմքի ջրերից: Նավթի արտահոսքի դեպքում կաղտոտվի ջուրը, ինչը կառաջացնի բուսականության ոչնչացում:

Գիտնականը հայտարարում է, որ աղետների հետևանքով բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները մոտեցնում են երկրագունդը ապոկալիպսիսի: Նրա խոսքերով, 2012-ի վերջից մինչև 2014-ի առաջին կես սպասվում է ավելի մեծ աղետ, քանի Ճապոնիայում տեղի ունեցածը, հաղորդում է Գրուզիա Online-ը:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---