MCC-ն կարող է օգնել Վրաստանի տնտեսական աճին 150 միլիոն դոլարով

MCC-ն կարող է օգնել Վրաստանի տնտեսական աճին 150 միլիոն դոլարով

PanARMENIAN.Net - Աղքատության դեմ պայքարի ամերիկյան հասարակական գործակալությունը` Millenium Challenge Corporation (MCC) դիտարկում է Վրաստանին 100-150 մլն դոլար ծավալով երկրորդ գրանտային փաթեթը տրամադրելու մասին հարցը: Ինչպես հայտնել է MCC տնօրեն Դանիել Յոհանեսը, օգնության երկրորդ փաթեթն ուղղվելու է Վրաստանի տնտեսական աճին` մասնավոր ներդրումներ ներգրավելու և, վերջին հաշվով, օգնության անհրաժեշտությունը կրճատելու համար:

«MCC նոր նախաձեռնություններն այն երկրների հետ են, որոնք ավարտել են իրենց առաջին գործողությունները` ուղղված մասնավոր ներդրումներին խանգարող գործոնների վերացմանը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---