Ադրբեջանը ձախողեց ԵԱՀԿ դիտարկումը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Ադրբեջանը ձախողեց ԵԱՀԿ դիտարկումը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների առաջարկով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մարտի 20-ին պլանավորված ԵԱՀԿ դիտարկում-հետաքննությունը Ասկերանի ուղղությամբ` Ակնա բնակավայրի մոտակայքում` կապված մարտի 17-ին տվյալ վայրում ադրբեջանական կողմից դիպուկահար կրակոցի արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Ահարոն Հայրապետյանի մահվան հետ, չի կայացել Ադրբեջանի հրաժարվելու պատճառով:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ղեկավարությամբ ԵԱՀԿ առաքելությունը ստիպված էր հետաքննությունն իրականացնել միակողմանիորեն: ԼՂՀ պաշտպանության բանակի ներկայացուցիչները դիտորդական խմբին տեղեկացրեցին կրակի դադարեցման ռեժիմի կոպիտ խախտման դեպքի մանրամասների մասին, որի արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել:

Մի քանի րոպե անց` ԵԱՀԿ առաքելության մեկնելուց հետո, այն վայրի ուղղությամբ, որտեղ հետաքննություն էր իրականացվում, դիպուկահար կրակոցներ են արձակվել ադրբեջանական կողմից: Դեսպան Անջեյ Կասպշիկին իրազեկ են դարձրել տվյալ միջադեպի մասին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---