Հայ ակտիվիստներն «Ոչ Հայոց ցեղասպանության ժխտմանը» ստիքերներ են փակցրել Փարիզի գրքի ցուցահանդեսում21 մարտի 2011 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Փարիզում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկելու սենատորներին ուղղված կոչով կայացած ցույցից մեկ շաբաթ անց, Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը Վերսալի գրքի ցուցահանդեսում անվճար բաժանում էր «Թուրքիայի 2000-ամյա պատմության էսքիզը» գիրքը: Այդ գրքում թուրքական կառավարությունը կտրականապես հերքում է Հայոց ցեղասպանության կանխամտածված լինելը, գրում է Nouvelle d’Armenie-ին: Գրքում բերվում են Թուրքիայի պատմության հիմնական տարեթվերը՝ գուների ներխուժումից սկսած, Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ ավարտած: Կար այնտեղ նաև «Հայկական հարց» բաժինը, որտեղ ասվում է, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, եղել է միայն բռնագաղթ: Nor Serund հասարակական կազմակերպության ակտիվիստները գրքի շնորհանդեսի ժամանակ մոտեցել են ցուցավահանակին ու փակցրել «Ոչ Հայոց ցեղասպանության ժխտմանը» ստիքերներ: Թուրքերը չէին հասնցնում հանել ստիքերները, երբ հայտնվում էին նորերը: Ակցիան տևեց մի քանի րոպե և կասեցվեց ցուցահանդեսի գլխավոր տնօրենի միջամտությունից հետո, որին բողոքել էին թուրքական պատվիրակության անդամները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |