Եմենի նախագահ Սալեհը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալ մինչև 2011-ի ավարտը22 մարտի 2011 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը պատրաստակամություն է հայտնել մինչև 2011-ի վերջ հրաժարական տալ` իշխանությունը հանձնելով հատուկ ստեղծված ռազմական խորհրդին: Այդ մասին, մեջբերելով նրա ներկայացուցչին, հաղորդում է The Wall Street Journal-ը: Այդ տեղեկությունները հաստատվում են նաև Al Jazzera ալիքի խմբագրական բլոգում` նվիրված Եմենի իրադարձությունենրին: Միաժամանակ, Associated Press-ը, որը նույնպես որպես աղբյուր նշում է Սալեհի մամլո քարտուղարին, պնդում է, որ նախագահը խոստացել է ոչ մի դեպքում իշխանությունը չհանձնել զինվորականներին: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Սալեհի ընդդիմադիրներն արդեն արձագանքել են այդ առաջարկին: Նրանք դեմ են մինչև տարեվերջ իշխանությունը հանձնելուն և պահանջում են անհապաղ հրաժարական: Եմենում անկարգությունները շարունակվում են 2011-ի հունվարից: Ցույցերի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը, որը երկիրը կառավարում է 1978-ից: Մարտի 18-ին Եմենի մայրաքաղաքում` Սանայում, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և զինվորականների միջև, որի արդյունքում մահացել է 30 մարդ: Սալեհը երկրում արտակարգ դրություն է մտցրել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |