Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը պարգևատրվել է Վրաստանի պատվո շքանշանով

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մարտի 22-ին ընդունել է Վրաստանում իր առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին:

Վրաստանի նախագահը բարձր է գնահատել առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպանի ներդրումը հայ-վրացական համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում և պարգևատրել նրան Վրաստանի պատվո շքանշանով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---