ԼՂՀ Քաշաթաղի շրջանի մի շարք նորաստեղծ գյուղերի օրենսդրորեն տրվեց բնակավայրի կարգավիճակ23 մարտի 2011 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Առաջինը քննության առնվեց «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Անդրանիկ Աղաբաբյանը հաղորդեց, որ առաջարկվում է գործող համայնքների կազմում օրենսդրորեն բնակավայրի կարգավիճակով օժտել Քաշաթաղի շրջանի մի շարք նորաստեղծ գյուղերի, որոնք հիմնվել են բնակչության ներքին տեղաշարժի արդյունքում։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն։ Խորհրդարանն ընդունեց օրենքը։ Նիստի ավարտին պատգամավոր Վարդգես Բաղրյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Շուշիի հայ բնակչության զանգվածային կոտորածի 91-րդ տարեդարձի հետ։ Նշելով, որ 1920թ. մարտի 23-ին թուրքական էքսպեդիցիոն կորպուսի զորախմբերը և մուսավաթական զինված ավազակախմբերը հարձակվեցին Շուշի քաղաքի հայկական թաղամասերի վրա, հրկիզեցին հայ մարդկանց պատկանած տները, խանութները, արհեստանոցները, ինչի հետևանքով շուրջ 30 000 հայ դաժանորեն սպանվեց կամ բռնատեղահանվեց իր հարազատ քաղաքից, պատգամավորը շեշտեց. «Անցյալ դարասկզբին կատարված այդ ոճրագործությունը հետապնդում էր մի նպատակ` բռնաճնշել Արցախի գերակշիռ հայ մեծամասնության ազատ ինքնորոշման իրավունքը, փոխել տեղաշրջանի ժողովրդագրական պատկերը, Շուշին վերածել թուրք-ադրբեջանական ազգայնականության միջնաբերդի` այստեղից բխող հեռահար նպատակներով հանդերձ»։ ԱԺ նախագահի առաջարկությամբ՝ հայտարարությունն ընդունվեց որպես խորհրդարանի պատգամավորական կազմի տեսակետ Շուշիում 91 տարի առաջ նույն այդ օրը տեղի ունեցած ողբերգական իրադարձության վերաբերյալ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |