MetroPOLL-ի հարցում. Թուրքիայի բնակչության շուրջ հիսուն տոկոսը չի հավատում խոսքի ազատությանը25 մարտի 2011 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի բնակիչների շուրջ 50 տոկոսը կարծում է, որ լրագրողները և գրողները չեն կարող ազատ արտահայտել իրենց կարծիքը: Այդ մասին վկայում են MetroPOLL Ռազմավարական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի հարցման արդյունքները: Կենտրոնը հարցում է անցկացրել Թուրքիայի 31 գավառների 1532 մարդկանց շարքում: Հարցվածների 75.3 տոկոսը նախապատվությունը տվել է միակուսակցական կառավարմանը, 17 տոկոսը` կոալիցիոն կառավարությանը: Հարցվածների մեծամասնությունը` 78.1 տոկոս, կողմ է, որպեսզի կանայք հիջաբ կրեն, 19.5 տոկոսը` դեմ: Հարցվածների ավելի քան 56 տոկոսը համոզված է, որ Թուրքիայի աշխարհիկ իշխանությանը ոչինչ չի սպառնում, 36.9 տոկոսը համարում է, որ աշխարհիկությունը վտանգի տակ է, գրում է Hurriyet Daily News-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |