Ադրբեջանը չի կատարում ԵԱՀԿ առջև ստանձնած իր պարտավորությունները մամուլի ազատության հարցում![]() ![]() PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է ադրբեջանցի լրագրողի վրա հարձակումը և կոչ արել երկրի կառավարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել լրագրողների նկատմամբ բռնությունը դադարեցնելու համար: «Ադրբեջանի իշխանությունները պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն մամուլի նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար»,- հաղորդել է Միյատովիչը: «Լրագրողների համար անվտանգության պայմանների և ազատության ապահովումը ԵԱՀԿ առանցքային պարտականությունն է, և, ցավոք սրտի, ես պետք է փաստեմ, որ այսօր Ադրբեջանում չեն կատարում այդ պարտավորությունը»: Մարտի 26-ի գիշերը դիմակներով 6 մարդ Բաքվից ոչ հեռու գտնվող գյուղում առևանգել են Սեյմուր Գազիևին` «Ազադլիգ» անկախ թերթի թղթակցին: Ինչպես հաղորդվում է, նրանք լրագրողի գլխին հագցրել են պարկ, ծեծել և սպառնացել ավելի դաժան հաշվեհարդար տեսնել, եթե նա շարունակի քննադատաբար գրել պետության քաղաքականության մասին: Անցյալում «Ազադլիգ» ադրբեջանական թերթը բազմիցս դարձել է հարձակումների թիրախ: Գազիևը վերջին տարիներին մի քանի անգամ ենթարկվել է սպառնալիքների և ֆիզիկական բռնությունների: «Անկախ ԶԼՄ-ի վրա հերթական հարձակումն անթույլատրելի է, և Ադրբեջանի իշխանությունները պետք է այն հրապարակավ դատապարտեն: Նրանք նաև պետք է առավելագույն ջանքերը գործադրեն լրագրողների վրա հարձակումների պատվիրատուներին և կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Միյատովիչը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |