Ադրբեջանցիները խնդրել են ԱՄՆ կոնգրեսականներին ճանաչել Թուրքիան որպես եզակի և աշխարհի ամենակայուն երկիրը29 մարտի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ադրբեջանական համայնքը, առաջին անգամ միանալով Թուրքիայի ազգային ինքնիշխանության և երեխաների տոնակատարության արշավին, նամակ է հղել ԱՄՆ պաշտոնյաներին, ինչպես նաև Կոնգրեսի անդամներին՝ կարևորելով տարածաշրջանի նշանակությունը, գրում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: «Ամեն տարի ապրիլի 23-ին ողջ աշխարհի թուրքերը նշում են Թուրքիայի ազգային ինքնիշխանության օրն ու Երեխաների տոնը: Ուղիղ 91 տարի առաջ այդ օրը ստեղծվեց Թուրքիայի Մեծ ազգային ժողովը»,-ասվում է նամակում: «Այդ տոնակատարության շեմին մենք խնդրում ենք ձեզ ճանաչել Թուրքիան որպես եզակի, աշխարհիկ, ժողովրդավարական երկիր, առավելապես մահմեդական բնակչությամբ, առաջադեմ տնտեսությամբ: Թուրքիան ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցն է, իսկ ԱՄՆ-ում բնակվող թուրքերը արժեքավոր ներդրում ունեն երկրի զարգացման գործում»: Նամակի հեղինակները նշում են, որ «ժամանակակից Թուրքիան ամենակայուն երկիրն է աշխարհում աշխարհիկ խորհրդարանով, արագ զարգացող շուկայով և հանդիսանում է ԱՄՆ-ի դաշնակիցը Բալկաններից ու Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս ու Կենտրոնական Ասիա»: «Իսկ ԱՄՆ-ի թուրքական համայնքը մեծ դերակատարություն է ունեցել պետության մշակութային հարստացման գործում, ներդրում ունենալով բիզնեսի, գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ոլորտում Ամերիկայում»,-ասվում է նամակում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |