Իրանը մտադիր է ապահովել իր ցամաքային ու օդային սահմանների անվտանգությունը ՀՕՊ-ի նոր կայաններով

PanARMENIAN.Net - Իրանի սահմանների անվտանգության ամրապնդման նպատակով առաջիկայում Իրանն իր սահմաններում կտեղադրի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նոր կայաններ, ասել է Իրանի սահմանային ոստիկանության հրամանատար Հուսեյն Զուլֆուգարին, հայտնում է իրանական MEHR գործակալությունը:

Նախորդ տարվանից սահմաններում տեղադրվել են էլեկտրոնային տեխնոլոգիաներ, ասել է Զուլֆուգարին: Ըստ նրա, Իրանի սահմանների անվտանգության ամրապնդման նպատակով առաջիկա օրերին կհաստատվի համապատասխան ծրագիրը:

Նախօրեին նա զննել է Պարսաբադ և Բիլյասուվար քաղաքների սահմանային գոտիները, որոնք գտնվում են իրանա-ադրբեջանական սահմանում, գրում է «Թրենդը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---