Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ռընե Ռուքեն կոչ է անում իր երկրին հարգել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ռընե Ռուքեն կոչ է անում իր երկրին հարգել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Ռընե Ռուքեն տեղական քաղաքային մամլո օրգանում «Ժողովուրդների գարուն» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ աջակցություն է հայտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, ասվում է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն:

«Արաբական ժողովուրդների կողմից իրենց ազատության համար մղվող պայքարի շուրջ վերջին շաբաթների իրադարձությունները թույլ են տալիս բազմաթիվ դասեր քաղել: Դա շարժում է` հանուն ազատության, որի ճակատագիրը որոշվում է հենց մեր աչքերի առջև, մեզ հիշեցնում է ժողովուրդների ձգտումները հասկանալու և հարգելու անհրաժեշտության մասին, քանի որ ժողովրդավարության ձգտումը համամարդկային արժեք է հանդիսանում աշխարհի բոլոր ծայրերում:

Այս կապակցությամբ, թույլ տվեք հիշեցնել աշխարհի մեկ այլ տարածաշրջանում` Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասին, ոքեր խիզախորեն պայքարում են Ադրբեջանի դեմ, որը փորձում է բռնի կերպով ճնշել մեզ բարեկամ այս ժողովրդի` հարազատ հողում, սեփական Հանրապետության մեջ ազատ ապրելու կամքը: Այսօր` անպատիժ մնացած Հայոց ցեղասպանությունից 95 տարի հետո, ավելի քան երբևէ ես վերահաստատում եմ հայերի ինքնորոշման անքակտելի իրավունքը»,- մասնավորապես, նշվում է ֆրանսիացի պատգամավորի հոդվածում:

Նա կոչ է արել իր երկրին և ֆրանսիական դիվանագիտությանը հարգել «տևական խաղաղության ձգտող և դրան հասնելու համար հերոսաբար պայքարող ժողովուրդներին», հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---